top of page

11 մարդուց մեկն աշխարհում՝ շաքարային դիաբետով․ ինչպես կանխարգելել հիվանդությունը

  • Armen Sukiasyan
  • Nov 14, 2024
  • 1 min read

Աշխարհում 11 անձից մեկն ապրում է շաքարային դիաբետով։ Որպես կանոն, շաքարային դիաբետի տիպ 2-ը, տեսանելի որևէ դրսևորման բացակայության պատճառով, երկար ժամանակ մնում է չախտորոշված:

 

Շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են`

 

ընդհանուր թուլություն,

 

հոգնածություն,

 

մեզի քանակի ավելացում կամ հաճախամիզություն,

 

մշտական ծարավի և քաղցի զգացում,

 

քաշի անկում կամ ավելացում,

 

տեսողության վատթարացում:

 

2023 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում շաքարային դիաբետով պացիենտների թիվը կազմում է շուրջ 114000 մարդ։

 

Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով մեր երկրում իրականացվում են մի շարք միջոցառումներ`

 

Պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիներն առաջնային օղակում անվճար հետազոտվելու հնարավորություն ունեն:

 

Շաքարային դիաբետի դեղերը շահառուներին հատկացվում են անվճար:

 

Մինչև 18 տարեկան շաքարային դիաբետով երեխաների արտահիվանդանոցային, հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, այդ թվում նաև` դիսպանսեր հսկողությունը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:

 

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, հանրապետությունում հաշվառված մինչև 22 տարեկանը ներառյալ դիաբետով պացիենտներին անվճար տրամադրվում են ինսուլին և ինսուլինային ներարկիչները` ըստ պահանջարկի, նաև արյան մեջ գլուկոզայի քանակը չափող սարքերի թեստ-երիզներ:

 

Մշակվել և հաստատվել են «2-րդ տիպի շաքարային դիաբետով պացիենտների ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույցը, ինչպես նաև շաքարային դիաբետով պացիենտների վարման գործելակարգերը, որոնք նախատեսված են առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, ներզատաբանների, սրտաբանների համար:

 

Շաքարային դիաբետի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով մասնագետները հորդորում են`

վարել առողջ ապրելակերպ,

 

հետևել առողջ սննդակարգին,

 

պայքարել ռիսկի հիմնական վարքագծային գործոնների դեմ:

 

Հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և հիշել, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետը հնարավոր է կանխարգելել և վերահսկել։

1/1951
bottom of page