top of page

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ուտելու է, խմի, նվագի

  • 5 hours ago
  • 1 min read


Կիրակի օրը, ապրիլի 19–ին մեծ ավտոերթով Նիկոլ Փաշինյանը նշելու է Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։ Քաղաքացիներին նա հրավիրում է մասնակցելու, բայց մինչ այդ պետք է գրանցվել։

«Իսկ պլանը հետեւյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք։

Ժամը 17․00–ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաեւ «Վարչաբենդը»։ Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով»,-մանրամասնել է նա։

 
 
1/2084
bottom of page