top of page

Անհամբերությամբ եմ սպասում Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը․ կարծում եմ, որ մեզ իսկապես լավ հանդիպում է սպասվում․ Լևանդովսկի

  • Armen Sukiasyan
  • Jan 11, 2025
  • 1 min read

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպման սպասելիքներով, որը կկայանա հունվարի 12-ին։

«Անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպմանը։ Կարծում եմ, որ մեզ իսկապես լավ հանդիպում է սպասվում, և մենք կցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը, քանի որ այս հանդիպումներն առանձնահատուկ են։

Սա տիտղոս նվաճելու առաջին հնարավորությունն է այս մրցաշրջանում: Ցանկանում եմ նվաճել այս գավաթը: Մենք ցանկանում ենք հաղթել Սուպերգավաթը։

«Ռեալը» հիանալի ֆուտբոլիստներ ունի. անգամ անհատապես նրանք շատ ուժեղ են։ Երբեմն կարող է թվալ, թե նրանք դանդաղ են, չեն վերահսկում հանդիպումը, բայց նրանք պարզապես սպասում են առիթի: Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Բայց եթե ցուցադրենք մեր ֆուտբոլը, եթե փորձենք նրանց շատ հնարավորություններ չտալ, ապա կարող ենք հաղթել և դառնալ լավագույն թիմը»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում ESPN-ը։

1/1951
bottom of page