«Իրավունք». «Պիտի վնգստան». Փաշինյանը վստահեցրել է՝ ամեն ինչ անելու է, որ ընդդիմադիրները հրաժարվեն մանդատներից
- 4 hours ago
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին վստահեցրել է, որ ընդդիմադիրները ոչ մի բանի չեն հասնի։ Ավելին՝ նա ամեն ինչ անելու է, որ վերջիններս հրաժարվեն մանդատներից։
«Օրենքն էլ է մեր ձեռքը, օրենք փոխելն էլ։ Դրանք պիտի վնգստան մինչեւ նոր ԱԺ, նենց որ` դուք համբերեք»,- մոտավորապես այս կերպ է արտահայտվել ՔՊ առաջնորդը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















