«Իրավունք». Ընդդիմադիրները ՔՊ–ական Հայկ Սարգսյանին առաջարկել են իրենց ցուցակով առաջադրվել
- 9 hours ago
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին ՔՊ-ի ցուցակից դուրս մնացած պատգամավոր Հայկ Սարգսյանին են դիմում ընդդիմադիր դաշտում հայտ ներկայացրած տարբեր ուժեր՝ առաջարկելով իրենց ցուցակով առաջադրվել առաջիկա ընտրություններին:
Սակայն, վերջինս բոլորին կտրուկ մերժում է, ավելին՝ հայտարարում է, որ նա թեեւ հարազատ կուսակցությունում այլեւս տեղ չունի, բայց դա բացարձակ չի ազդում իր եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների վրա, եւ որ ինքը երբեք չի միանա այն ուժերին, որոնց դեմ պայքարել է նաեւ ինքը 2018 թվականին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















