top of page

Մի խնդրանք ունեմ, բոլոր կուսակցություններով միանաք, չթողեք Նիկոլը հաղթի. Քաղաքացին՝ Ծառուկյանին

  • Jun 3
  • 1 min read


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմակիցներն այս պահին Նոր Նորքում նախընտրական հանդիպումներ են անցկացնում։ Մեքենայից իջնելուց հետո մի կին մոտեցավ Ծառուկյանին, ասաց՝ հատուկ եկել է նրան տեսնելու, ձեռքը սեղմելու համար։

«Մի խնդրանք ունեմ, բոլոր կուսակցություններով միանաք, չթողեք Նիկոլը հաղթի»,-ասաց կինը։

Մինչ բեմ հասնելը բազմաթիվ երեխաներ ցանկանում են լուսանկարվել Ծառուկյանի հետ, մարդիկ ասում են՝ հույս են կապել նրա հետ, հավատում են հաղթանակին։

«Նամակ ունեմ Ձեզ տալու, խնդրում եմ՝ շատ ուշադիր կկարդաք»,-Ծառուկյանին մոտեցավ ու նամակ հանձնեց տարեց մի կին։

Հանրահավաքին նախորդած քայլերթի ընթացքում «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը իրենց միացած, պատուհաններից ու մայթերից իրենց հետևող քաղաքացիներին կոչ արեց անպայման գնալ ընտրատեղամասեր ու մասնակցել քվեարկությանը։

«Գնացեք ընտրատեղամաս, որ երկիրը ապագա ունենա։ Գնացեք ընտրատեղամաս, որ պառակտման, թշնամանքի դարաշրջանն ավարտվի մեր հասարակության ներսում։ Գնացեք ընտրատեղամաս, որ երկիրը դադարի թուրքի առջև ծնկի գալ։ Գնացեք ընտրատեղամաս, որ քաղաքացին չդառնա տուգանքի մատերիալ, գնացեք ընտրատեղամաս, որ երկիրը չմխրճվի գյուղատնտեսական պատերազմի մեջ»,-հայտարարեց նա։

 
 
1/2184
bottom of page