Ավտոբուսն ընկել է գետը․ զոհվել է 18 մարդ
- Mar 26
- 1 min read

Առնվազն 18 մարդ է զոհվել ուղեւորներ տեղափոխող ավտոբուսի՝ գետն ընկնելու պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել Բանգլադեշի կենտրոնական շրջանում։ Տրանսպորտային միջոցը վթարվել է եւ ընկել Պադմա գետը։ Այս մասին հայտնում է The Daily Star պարբերականը։
Համաձայն հաղորդման, ողբերգական պատահարը տեղի է ունեցել ավտոբուսի՝ պարոմի վրա բարձրանալու ընթացքում։ Տրանսպորտային միջոցում եղել է 40 մարդ։ 11 մարդ կարողացել է ինքնուրույն դուրս գալ ափ։ Փրկարարները ավտոբուսը կարողացել են գետի հատակից հանել՝ վթարից վեց ժամ անց։ Այնտեղ էլ հայտնաբերվել են տասնութ զոհվածները։ Մի քանի անձ համարվում են անհետ կորած։




















