top of page

Արթուր Սարգսյանը քաղաքական պшտանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ

  • 2 minutes ago
  • 1 min read


ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը:

«2026 թվականի հուլիսի 30-ին դատարանը մերժեց ԱԺ 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Առանց որևէ փաստարկված իրավական հիմնավորման, կոպտորեն հակասելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը երկարաձգեց ևս մեկ ամսով։

Այսպիսով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից։ Սա ոչ միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։

Ըստ այդմ․ «Հայաստան» դաշինքը հայտարարում է․

1. Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։

2. Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։

3. Օրենքի և սահամանադրականության այս աննախադեպ ոտնահարման վերաբերյալ մեր բողոք-ահազանգը փոխանցելու ենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը»։

 
 
1/2253
bottom of page