top of page

Առաջին հեթ-տրիկը Մադրիդի «Ռեալ»-ում․ Մբապեն հաղթանակ է պարգևել իր ակումբին «Վալյադոլիդ»-ի դեմ խաղում

  • Armen Sukiasyan
  • Jan 26, 2025
  • 1 min read

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ է տարել (3։0) առաջնության հետնապահի՝ «Վալյադոլիդ»-ի նկատմամբ։ Այս մասին գրում է armsport.am-ը:

«Արքայական» ակումբի կազմում հաղթական հեթ-տրիկ է գրանցել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն. սա նրա համար առաջին հեթ-տրիկն էր մադրիդյան գրանդի կազմում։

Այս խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ը վաստակած միավորների քանակը հասցրել է 49-ի՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Վալյադոլիդ»-ը 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

1/1949
bottom of page