top of page

Կոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրավnրներ

8 minutes ago
1 min read


Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Իջևան Սևան Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թույլատրելի հատվածում կայանված «Iveco» մակնիշի բեռնատարին։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։



Բախման հետևանքով «Iveco»-ն հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

 
 
1/2317
bottom of page