«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում

Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը Փարիզի վերաքննիչ դատարանում հաղթել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դեմ զրպարտության գործը։ Նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլյանը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։
«Նատաշա Ռեյը անկասկած հաղթել է Բրիջիտ Մակրոնի կողմից իր դեմ հարուցված զրպարտության գործը», - ասվում է գրառման մեջ։
2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին, ով իր ռեպորտաժում Բրիջիտ Մակրոնին տղամարդ էր անվանել, պարտավորեցրել էր 13,500 եվրո փոխհատուցում վճարել՝ զրպարտության համար։ Սակայն 2025 թվականի հուլիսին Փարիզի վերաքննիչ դատարանը նույն գործով արդարացրել էր լրագրողին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, անկախ լրագրող Նատաշա Ռեյը YouTube-ում հրապարակված տեսանյութում հայտարարել էր, որ մի քանի տարի շարունակ հետաքննում է Ելիսեյան պալատի առաջին տիկնոջ իրական սեռը, ով իր ամուսնուց 24 տարով մեծ է։
Ռեյը պնդում էր, որ նախագահ Մակրոնի դպրոցի ուսուցչուհի Բրիջիթը (ծննդյան ազգանունը՝ Տրոնյո), իրականում ծնվել է Ժան-Միշել անունով տղամարդ։
2025 թվականի փետրվարին ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը նույնպես պնդել էր, որ Մակրոնի կինը ծնվել է տղամարդ՝ Ժան-Միշել Տրոնյո անունով։ Ի պատասխան՝ Ֆրանսիայի առաջնորդը դատական հայց էր ներկայացրել նրա դեմ՝ մեղադրելով նրան ծիծաղելի, զրպարտչական և անհավանական հորինվածքներ հրապարակելու մեջ։




















