top of page

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է «Եվրաեռյակի» ներկայացուցիչներին Ռուսաստան հրավիրելու մասին

4 days ago
1 min read

Ռուսաստանը սպասում է «Եվրաեռյակի»  (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) պատասխանին Մոսկվա այցելելու իր հրավերին: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այդ մասին, այդ մասին լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Նախագահ ( Վլադիմիր Պուտինը) ասել է, որ համապատասխան ազդակ է ուղարկվել դիվանագիտական ​​​​ուղիներով: Երեկ մենք տեսանք հաղորդագրություններ, որ համապատասխան երկրներում քննարկումներ են ընթանում: Կտեսնենք»,-պարզաբանել է Ռյաբկովը։

Նրա խոսքով, եթե ԵՄ ներկայացուցիչները համաձայնվեն այցելել Մոսկվա, Ռուսաստանը կկազմակերպի նրանց այցը «արագ և արդյունավետ»: Ռյաբկովը նաև պարզաբանել է, որ «Եվրաեռյակի» ՝ Մոսկվա հրավիրելը չի ​​նշանակում, որ Եվրոպան կմիանա Ուկրաինայի հակամարտության կարգավորման եռակողմ բանակցություններին։


Նոյեմբերի 19-ին, Չինաստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը ԵՄ ներկայացուցիչներին հրավիրել է Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով երկխոսությունը շարունակելու նպատակով նրանց դիրքորոշումը իմանալու համար։


 
 
1/2421
bottom of page