top of page

Ջերմորեն շնորհավորում եմ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առիթով. Փաշինյանի ուղերձը՝ Հայաստանի հրեական համայնքին

4 hours ago
1 min read


Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Ուղերձում ասված է.  

«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առիթով։ Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի: Թող գալիք տարին խաղաղության և զարգացման տարի լինի:

Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց և հաջողություն: Կրկին շնորհավոր Նոր տարի: Առողջություն և բարձր տրամադրություն»:

 
 
1/2316
bottom of page