top of page

«Ուժեղ Հայաստան»-ը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ

May 16
1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ։

Կուսակցությունից հայտնում են, որ Հանրային հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել մայիսի 3-ի երեկոյան լուրերի թողարկման ժամանակ` հայտարարելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։



«Ուժեղ Հայաստան»-ը դատական հայցով պահանջում է հերքել զրպարտությունը։



«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն, հիշեցնենք, Սամվել Կարապետյանն է։

 
 
1/2387
bottom of page