top of page

Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ

  • Armen Sukiasyan
  • Oct 18, 2024
  • 1 min read

ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Ստամբուլում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ․

««3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:

Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը»։

bottom of page