top of page

Նիկեայի Ա Տիեզերաժողովը հիշեցնում է՝ Հայոց Եկեղեցին Ընդհանրական Եկեղեցու անբաժանելի մասն է՝ ուղղափառ դավանանքով, առաքելական հաջորդականությամբ

Sep 5
1 min read


Այսօր Նիկեայի Ա Տիեզերաժողովին մասնակից հայրապետների հիշատակության օրն է: Տիեզերաժողովին մասնակցել են 318 հայրապետներ (եպիսկոպոսներ), Հայոց Եկեղեցուց՝ Ս. Արիստակեսը: Տիեզերաժողովը դատապարտեց արիոսականությունը և հաստատեց ուղղափառությունը,



Զաքարիա Սրբազանը նշում է, որ Ս. Արիստակեսը Հայաստան բերեց հավատո հանգանակը և նիկիական կանոնները, որոնց վրա նորերն ավելացրեց Ս. Գր. Լուսավորիչը՝ կարգավորելով մեր Եկեղեցու ներքին կյանքը։ Արդեն 5-րդ դարից մեր մատենագիրները կարևորում են այս տիեզերաժողովը՝ հորդորելով հավատարիմ մնալ Նիկեական հայրերի ոգուն:



«Այս տիեզերաժողովը մեզ հիշեցնում է՝



 բազմազանության մեջ Եկեղեցու ՄԻՈՒԹՅԱՆ մասին՝ զորացնելով բաղձալի այդ միությանը հասնելու ձգտումը,



 ուղղափառ դավանանքի պահպանության, և այն մաքուր ձևով սերունդներին փոխանցելու անհրաժեշտության մասին,



և ամենակարևորը՝ Հայոց Եկեղեցին Ընդհանրական Եկեղեցու անբաժանելի մասն է՝ ուղղափառ դավանանքով, առաքելական հաջորդականությամբ,



Սրբազան Ավանդությամբ և այլն»,- գրել է Զաքարիա Սրբազանը։ 

 
 
bottom of page