Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան
- 2 hours ago
- 1 min read

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է: Նրան ազատությունից զրկելը նպատակ ունի չթույլատրել զբաղվել քաղաքականությամբ:
Ակնհայտ է, որ ստեղծված են անհավասար ու անարդար պայմաններ, երբ երկրում ընթանում է նախընտրական շրջան, իսկ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր կուսակցության նախագահ է, և այն մասնակցում է ընթացիկ քաղաքական գործընթացի»:




















