top of page

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը Մեղրին տվողն է, ես եմ կասեցրել այդ ծրագիրը. Նիկոլ Փաշինյան

  • May 27
  • 1 min read


«Սյունիքին ոչ մի բան չի սպառնում դրանում համոզվելու համար պետք է նայել անշարժ գույքերի գները»,-կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում քարոզչական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավաքվածներին հավաստիացնելով, որ Սյունիքում տների գները 30% բարձրացել են, իսկ նախորդ օրը Ռոբիոյի հետ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը ստորագրելուց հետո ևս 30% կթանկանան։

Անդրադառնալով Շուշիում «Արցախն Հայաստան է, ու վերջ» արտահայտությանը՝ Փաշինյանն ասաց.

«Ասել եմ, որովհետև իներցիայի մեջ եմ ընկե, հավատացել եմ 30 տարվա այդ գաղափարին։ դա ասել եմ ու հասկացել եմ, որ թակարդի մեջ եմ։ Որոշել ես առաջ տանալ, բայց տեսնում եմ, որ ոտս առաջ չի գնում, որոշում եմ աջ գնալ՝ ոտերս չեն շարժվում, որոշում եմ ձախ գալ՝ չի ստացվում, հետ գնալ էլ չի ստացվում, տեսնում եմ, որ ոտքերս շղթայված են և այդ պահին է սկսվել Հայստանի անկախության բարձրացման ճանապարհը»,-ասաց Փաշինյանը և վստահեցրեց, թե այսօր արդեն Հայաստանը թակարդի մեջ չէ։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի ժողովրդին 30 տարի պատանդ են պահել, որպեսզի ստանան Լաչինի միջանցքը՝ Մեղրիի միջանցքի դիմաց և ինքն է  կասեցրել այդ ծրագիրը։

«Լաչինի միջանցքի թեման օրակարդ են բերել Մեղրին Հայաստանից օտարելու համար, ես եմ կասեցրել այդ ծրագիրը...


 Պատերազմի եռագլուխ կուսակցությունը Մեղրին տվողն է, ես եմ կասեցրել այդ ծրագիրը»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելեով որ նրանք լրտես են և պետք է բանտում նստեն, իսկ դրա համար ժողովուրդը կրկին պետք է  մանդատ տա։

 
 
1/2185
bottom of page