Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակ
- Armen Sukiasyan
- Jan 26, 2025
- 1 min read

Հունվարի 26-ին, ժամը 02:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում։ Հայտնում են ՀՀՆԳՆ փրկարար ծառայությունից:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։57-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ)։




















