top of page

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ դեռահաս է մահացել

Jul 20
1 min read


Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի տոնակատարությունների ժամանակ իսպանական Սյուդադ Ռոդրիգո քաղաքում շատրվանի մասնակի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 13-ամյա դեռահաս է մահացել։



Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտնել են Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները։


Փլուզման հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է։


Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց, երբ ինչպես Իսպանիայի տարբեր շրջաններում, այնպես էլ 12 հազար բնակչություն ունեցող Սալամանկա նահանգում տոնում էին իրենց ազգային հավաքականի պատմական հաղթանակը։


Սյուդադ Ռոդրիգոյի քաղաքապետարանը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։


«Ամբողջ քաղաքը սգում է այս կորուստը և իր վիշտն է կիսում անչափահասի ընկերների ու ընտանիքի հետ... Իսպանիայի ազգային հավաքականի՝ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության»,- ասվում է հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Արգենտինային։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 106-րդ րոպեին հեղինակեց Ֆերան Տորեսը։



 
 
1/2387
bottom of page