top of page

ՆԱՍԱ-ն նոր սերնդի արևային առագաստ է ստեղծել․ ի՞նչի համար է այն

  • Armen Sukiasyan
  • Apr 13, 2024
  • 1 min read

ՆԱՍԱ-ն հայտնել է, որ ստեղծել է նոր սերնդի արևային առագաստով հարթակ, որն արդեն պատրաստ է տիեզերք արձակման։ Փոքր արբանյակն արձակվելու է այս ամիս Նոր Զելանդիայի Մահիա քաղաքի 1-ին արձակման համալիրից՝ Rocket Lab-ի Electron հրթիռով: Հազար կիլոմետր բարձրության վրա արևի համաժամանակյա ուղեծիր դուրս բերվելուց հետո հարթակը կբացի իր 80 մ2 մակերեսով արևային առագաստը, որից արտացոլված արևի լույսի շնորհիվ օբյեկտը կդառնա այնքան պայծառ, որքան Սիրիուս աստղը։

Արևային առագաստների նոր հարթակը փորձարկելու համար NanoAvionics ընկերությունն արտադրել է հատուկ մասշտաբով 12U կուբսատ: Փորձարկման նպատակն է ստուգել «առագաստների սարքավորման» համակարգը՝ կոմպոզիտային կայմերը, որոնք հատուկ ստեղծված են արևային առագաստների համար և ծալված վիճակում բավական փոքր են, սակայն կարող են բացվել՝ յուրաքանչյուրը յոթ մետր երկարությամբ։

Փորձնական առագաստը բացելու համար կպահանջվի 25 րոպե  և ողջ գործընթացը կնկարահանվի։ Համակարգի աշխատանքը ստուգելուց բացի՝ փորձարկումը նպատակ ունի տվյալներ հավաքել էլ ավելի մեծ առագաստներ ստեղծելու համար։ Նաև կփորձարկվի կուբսատի մանևրելու ունակությունը՝ առագաստների դիրքավորման օգնությամբ, ինչպես դա տեղի է ունենում Երկրի վրա նավարկելիս: Միայն տիեզերքում առագաստի վրա ճնշումը կստեղծվի արեգակի արտանետվող ֆոտոնների կողմից, սակայն սկզբունքը նույնն է։


bottom of page