top of page

Թրամփը հիասթափված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ու իրանցի բանակցողներից

  • Mar 26
  • 1 min read


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ու իրանցի բանակցողներից։ Այդ մասին նա խոստովանել է սոցիալան ցանցի իր էջում գրառումներով։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները բացարձակապես ոչինչ չեն արել օգնելու իրենց։

«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ակնկալում, բայց երբեք չի մոռանա այս կարևոր ժամանակը»,-նշել է նա։

Դրանից րոպեներ անց էլ նա հայտարարել է, որ իրանցի բանակցողները շատ տարբեր ու տարօրինակ են։

«Նրանք աղաչում են մեզ համաձայնության գալ, ինչը նրանք պետք է անեին, քանի որ ռազմական առումով ոչնչացվել են, բայց հրապարակավ հայտարարում են, որ միայն «դիտարկում են մեր առաջարկը»։ Սխալ է։ Ավելի լավ է, քանի ուշ չէ, նրանք լրջանան»,-նշել է ԱՄՆ նախագահն ու սպառնացել անդառնալի հետևանքներով։

 
 
bottom of page