«Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչ Ղևոնդյանինը չէ». Կոչուբաև
- Armen Sukiasyan
- May 22, 2024
- 1 min read

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը. «Քննչական կոմիտեն հրապարակեց նախաքննական գաղտնիք կազմող տեսանյութը Հրաչ Ղևոնդյանի մասնակցությամբ: Պաշտպանական կողմը հարկ է համարում նշել, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Հ. Ղևոնդյանինը չէ, հաջորդիվ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը, «Ավտոատվետչիկ» է և գոյություն չունի, հետևաբար մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է»:





















