Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
- Armen Sukiasyan
- May 6, 2024
- 1 min read

Մայիսի 5-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ. Մ., ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Ռ. Ս.-ին (ծնված 2003 թ.), ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։




















