Խաբարովսկում այրվում է առեւտրի խոշոր կենտրոն. տարհանվել է 270 մարդ. SHOT
- Armen Sukiasyan
- May 4, 2024
- 1 min read

Խաբարովսկում հրդեհ է սկսվել առեւտրի խոշոր կենտրոնում, կրակն ընդգրկել է տանիքը, տարհանվել է 270 մարդ, տեղեկացրել է SHOT Թելեգրամ-ալիք։
SHOT-ի տեղեկացմամբ՝ այրվում է «ՌեմիՍիթի» հիպերմարկետը Կրասնորեչենսկայա փողոցում, հրկզիման ազդանշանը ստացվել է տեղի ժամանակով ժամը 12.20-ին։ Ականատեսների խոսքով՝ կրակն սկզբում նկատել են առաստաղի տակ, իսկ հետո այն սկսել է արագ տարածվել։
Բարձրացել է խեղդիչ ծխի հսկայական սեւ սյուն, որը երեւում է բազմաթիվ կիլոմետրեր հեռու։ Հրշեջներն աշխատում են արտակարգ ռեժիմով, տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Հրկիզման ստույգ պատճառները կպարզեն մասնագետները։




















