Միրզոյանն ու Բայրամովը մեկնարկում են բանակցությունները
- Armen Sukiasyan
- May 10, 2024
- 1 min read

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանն ընդառաջ՝ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։
Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։




















