Փարիզ-2024. Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Օլիմպիական խաղերում
- Armen Sukiasyan
- Aug 4, 2024
- 1 min read

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 35-ամյա Վահագն Դավթյանը 6-րդ տեղն է զբաղեցրել Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում բավական հաջող ելույթ ունեցավ և վաստակեց 14,866 միավոր հավաքեց՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:
Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացավ Չինաստանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ Վահագն Դավթյանն առաջին անգամ էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Նա օղակների վարժության եզրափակիչ էր դուրս եկել 7-րդ տեղով:




















