Իջևան-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
- Armen Sukiasyan
- Sep 17, 2024
- 1 min read

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06:15-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է GAZel մակնիշի բեռնատար (բեռնված փայտածուխով)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել՝ 08։02-ին։ Այրվել է բեռնատարը և 70 պարկ փայտածուխ։




















