Մ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կա
- Armen Sukiasyan
- May 28, 2024
- 1 min read

«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են․
«Մ-6 միջպետական ճանապարհի՝ աղետի պատճառով փլուզված և անանցանելի դարձած 28-րդ կմ-ից մինչև 36-րդ կմ-ը շրջանցելու նպատակով բարելավման աշխատանքներ են տարվում Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհին։ Շրջանցող ճանապարհը սկսվում է Մարց-Աթան ճանապարհից, միանում Դսեղին, այնուհետև՝ Մ-6-ին»։




















