top of page

Փարիզում ոստիկանությունը ջրgաններ է օգտագործել զանգվածային բnղnքի ցույցի ժամանակ

Oct 17
1 min read

Փարիզում թանկացումների դեմ զանգվածային ցույցի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել. ցուցարարներն այրել են մեքենան։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։ 

Շաբաթ օրը Փարիզում տեղի է ունեցել  ավագ դպրոցների և համալսարանների ուսանողների մեծ ցույց։ Ցույցին միացել են նաև «դեղին բաճկոնների» շարժման նախկին անդամներ, կլիմայական ակտիվիստներ և ֆերմերներ։ Նրանք բոլորը դուրս են եկել արտահայտելու իրենց դժգոհությունը Ֆրանսիայում թանկացումների դեմ։ 

Բախումները սկսվել են այն ժամանակ, երբ ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում: Որոշ ագրեսիվ երիտասարդներ սկսել են քարեր և շշեր նետել ոստիկանների վրա, որոնք պատասխանել են արցունքաբեր գազով և լուսաձայնային նռնակներով: Իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում կան վիրավորներ:

Ավելի ուշ ցուցարարները կարողացել են վերսկսել իրենց երթը, կրկին բախումները շարունակվել են։ 


Որոշ ագրեսիվ ցուցարարներ տարբեր առարկաներ են նետել ոստիկանության վրա։ Իրավապահ մարմինները պատասխանել են  ջրցան մեքենաներով։


 
 
bottom of page