Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է, բայց փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետվերադարձի իրավունքը պահել օրակարգում․ Շահրամանյան
- 21 hours ago
- 1 min read

Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանի անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Հայտարարել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Իհարկե, մենք այսօր հասկանում ենք Հայաստանում տիրող իրավիճակը, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, մենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի անվտանգությանը, այդ թվում նաև ռազմական գործողությունների վերսկսման առիթ չդառնանք։
Բայց մենք բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները, փորձում ենք տարբեր հարթակներում մեր հետվերադարձի իրավունքը պահել օրակարգում, որը նաև միջազգայի իրավունքի հարց է»։




















