top of page

Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ»

  • Armen Sukiasyan
  • May 4, 2024
  • 1 min read

«Հրապարակ»-ը գրել է․

«Քիչ առաջ տավուշցիները Բագրատ սրբազանի գլխավորությամբ շարժվեցին Երևան։ Այս հանգամանքը այնքան է անհանգստացրել իշխանություններին, որ  Հ1-ի ՊետրոՂազարյանը իր ֆեյսբուքյան էջում որոշել է ծաղրել Բագրատ սրբազանի սկսած երթը․ 

«Իսկ Ռադիոտուն մտնելու են՞»,- գրել է Հ1-ի Պետրոսը։  

Մենք Հանրային ռադիոյի այս պահին նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին հարցրինք՝ ի՞նչ կլինի, եթե Բագրատ սրբազանը ուզենա գալ Հանրային ռադիո, հարցազրույց տալ կամ հայտարարություն անել։ Խումարյանը պատասխանեց․ 

«Պետք է շեշտել, որ շուրջ մեկ ամիս է, ինչ ռադիոյում չեմ աշխատում։ Ընկերությունը ժամանակավոր պաշտոնակատարն է ղեկավարում այս պահին։ Բայց ամեն դեպքում, վստահ եմ, որ խնդիր չի լինի։ Ուղղակի խորհուրդ կտամ  նախապես զանգել խմբագրություն և պայմանավորվել, որպեսզի ամեն ինչ պատշաճ ստացվի։ Կարծում եմ, գիտեք, որ ՀՌ-ն միշտ բաց է հասարակական- քաղաքական կյանքի բոլոր կարևոր դերակատարների համար։ Եվ սրբազանն, իհարկե, բացառություն չէ»,- պատասխանեց Խումարյանը։ 

Նշենք, որ շուտով կրկին տեղի է ունենալու Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթ, Գարեգին Խումարյանը հայտարարել է, որ մասնակցելու է այդ մրցույթին»։


bottom of page