top of page

Սրտաբանն անվանել է ըմպելիք, որը չափազանց վտանգավոր է սրտի համար

  • Armen Sukiasyan
  • Aug 5, 2024
  • 1 min read

Շոգին խստիվ արգելվում է խմել որոշ ըմպելիքներ, քանի որ դրանք կարող են մեծացնել ջրազրկումն ու հանգեցնել առիթմիայի։ Ռուսական «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում զգուշացրել է սրտաբան Գերման Գանդելմանը։

Նա հորդորել է հրաժարվել գարեջրից։ Իսկ ընդհանրապես, ըստ նրա, շոգին խստիվ արգելվում է ալկոհոլային խմիչքներ, քանի որ օրգանիզմն արդեն շատ խոնավություն է կորցնում, իսկ ալկոհոլն էլ ավելի է մեծացնում ջրազրկումը։

Գերման Գանդելմանը նաև ասել է, որ ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել սրտի առիթմիայի՝ առավել հաճախ նախասրտերի ֆիբրիլյացիայի, որը կարող է վերածվել ավելի լուրջ և վտանգավոր տեսակների:

bottom of page