top of page

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

  • Armen Sukiasyan
  • Aug 25, 2024
  • 1 min read

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել:

Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր:

Բայրամովը Արաղչիին հրավիրել է այցելել Ադրբեջան:

Կողմերը համաձայնել են ջանքեր գործադրել Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացման նպատակով, այդ թվում՝ էկոնոմիկայի, առևտրի, տրանսպորտի և հեռահաղորդակցության ուղիների:

Նշվում է, որ Արաղչին գոհունակություն է հայտնել Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման առնչությամբ:

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ քայլերի շարունակականությունը:

 

bottom of page