top of page

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

  • Armen Sukiasyan
  • Apr 23, 2024
  • 1 min read

Կյանքից հեռացել է բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Արշակ Քոչինյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունը:

Արշակ Քոչինյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում (այժմ՝ ՀՀ  Լոռու մարզ)։ Ավարտել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժինը։ 1994 թվականին մասնակցել է  Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գործողություններին:

Նա բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ է, նաև՝ երգերի հեղինակ կատարող:

Քոչինյանի ստեղծագործություններն արժանացել են գրական մրցանակների, տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում։

bottom of page