top of page

ԱՄՆ-ն գործի կդնի ցանկացած անհրաժեշտ միջոց՝ իրանական ուրանի պաշարները առգրավելու համար. Հեգսեթ

  • 6 days ago
  • 1 min read


Միացյալ Նահանգները կարող է ուժ կիրառել՝ Իրանի ուրանի պաշարները առգրավելու համար, եթե երկիրը հրաժարվի դրանք կամավոր հանձնել։ Դրա մասին ապրիլի 8-ին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը։

Ըստ նրա՝ Վաշինգտոնը քննարկում է հատուկ նշանակության ուժեր ուղարկելու հարցը՝ 440 կգ նյութ առգրավելու համար։ Հեգսեթը մանրամասնել է, որ այս քանակությամբ ուրան կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։

«Եթե պետք լինի, մենք կարող ենք դա անել ցանկացած անհրաժեշտ միջոցով»,- ասել է նա։ Նրա խոսքերը հեռարձակվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության YouTube ալիքով։

 
 
bottom of page