top of page

ՍԴ ենք դիմելու. մանդատներ վերցնել-չվերցնելու որոշումը պետք է լինի միասնական. Իշխան Սաղաթելյան

  • 2 days ago
  • 1 min read


Վերջնահաշվարկն ավարտելուց հետո մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան: Ինչ հիմնավորումներով, ինչ իրավական հիմքերով և ինչ ծավալով՝ բավականին մեծ փաթեթ պատրաստվում է, դրա մասին իրավական մեր խումբը հանդես կգա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Ինչ վերաբերում է այն քննարկմանը՝ մանդատները վերցնելու ենք, չենք վերցնելու, ինչպիսի քաղաքական ընթացք է լինելու, մի շարք հարցերի պատասխաններն իմանալուց հետո, համապատասխան խորհրդակցություններ անցկացվելով նաև ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ որոշում կլինի, որովհետև, կարծում ենք՝ այդ որոշումը պետք է լինի միասնական:



Մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից: Մենք կիսում ենք այն մտահոգությունները, որ հնչեցվում են, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով,  պայքարի հաջողության և շարունակության տեսանկյունից ենք այդ որշումն ընդունելու:



Շատ կարևոր է միասնական, ընդդիմադիր որոշումը, ցանկացած որոշում ընդունելիս կարևոր է միասնական որոշումը»,-նշել է նա:

 
 
1/2178
bottom of page