Մահացել է Վահագն Հայոցյանը
- Armen Sukiasyan
- Aug 10, 2024
- 1 min read

Մահացել է Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, ՀՀՇ վարչության, ապա Հայ ազգային կոնգրեսի վարչության մշտական անդամ, ՀՀ Ազգային ժողովի (1995-1999) պատգամավոր Վահագն Հայոցյանը։ Այս մասին հայտնում է ՀԱԿ-ը։ Հայոցյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 17.00-ից 20.00-ը, Դավիթ Բեկի 83 հասցեում գտնվող սգո սրահում, հուղարկավորությունը նույն հասցեից՝ օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ին։




















