Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար
- Armen Sukiasyan
- May 15, 2024
- 1 min read

Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Սամվել Մինասյանին նշանակել Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում։




















