Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը
- Armen Sukiasyan
- May 17, 2024
- 1 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեղուչները ստուգում են իրականացրել Ա/Ձ Վիգեն Առաքելյանին պատկանող լավաշի արտադրությունում (Կոտայքի մարզ, ք. Հրազդան):
Ստուգման արդյունքում հայտնաբերել են հետևյալ խախտումները՝
արտադրական շինությունները ապահովված չեն եղել կենդանիների և կրծողների ներթափանցումից,
շինությունների մակերևույթներն ապահովված չեն եղել բորբոսի և կեղտի առաջացումից ու կուտակումից,
պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,
առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել , ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.
արտադրական շինությունների դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լավաշի արտադրամսի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։




















