top of page

Բարեգործական հիմնադրամի աշխատակազմին և թիմակիցներին հանձնարարել եմ անձամբ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հատ առ հատ գույքագրել մարդկանց կարիքները. Ծառուկյան

  • Armen Sukiasyan
  • May 30, 2024
  • 1 min read

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Մայիսի 26-ին Լոռու և Տաշիրի բնակավայրերին պատուհասած սարսափելի աղետի հետևանքով մեր բազաթիվ հայրենակիցներ դեռևս օգնության և օժանդակության կարիք ունեն:


 

Ինձ անընդհատ տեղեկություններ են գալիս, որ վիճակը շատ ծանր է և ջրհեղեղից տուժած համայնքներն ու մարդիկ շտապ կենսական օժանդակության կարիք ունեն:

 

Բարեգործական հիմնադրամի աշխատակազմին և թիմակիցներին հանձնարարել եմ անձամբ այցելել ջրհեղեղից տուժած համայնքներ՝ հատ առ հատ գույքագրել մարդկանց կարիքները՝ անուն առ անուն, հասցեական և համակարգային օգնություն ապահովելու նպատակով:

 

Հանձնարարել եմ նաև այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել տեղի համայնքների մեր երիտասարդներին՝ հնարավորինս արագ մարդկանց կարիքները հոգալու և նրանց այս վիճակից հանելու համար»:

bottom of page