Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում. Կիրանցի բնակիչ
- Armen Sukiasyan
- May 17, 2024
- 1 min read

Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, որոնք ունեն Կիրանցի գրանցում։ Այս մասին հայտնում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց է ուղևորվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։Հիշեցնենք՝ Կիրանցի բնակիչներն այսօր փակել էին միջպետական ճանապարհը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի վերաբերյալ, ըստ որի գյուղի որոշ հատվածներ անցնում էր Ադրբեջանի վերահսկողության տակ:




















