top of page

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՒԸ ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԵՆ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԼԻՆԻ՞

  • Armen Sukiasyan
  • Feb 16, 2024
  • 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Գերմանիա՝ Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Այդ մասին հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները՝ հղում անելով պետության ղեկավարի պաշտոնական կայքին։

Հիշեցնենք, որ Մյունխենի Անվտանգության համաժողովին մասնակցելու համար Գերմանիա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև որևէ ձևաչափով հանդիպման մասին տեղեկություններ չկան։


bottom of page