Գեղարքունիքում Նիվան գլխիվայր հայտնվել է ձորում
- Armen Sukiasyan
- Jan 16, 2024
- 1 min read

Երեկ՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21:40-ի սահմաններում ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։




















